ՊՀԽ

Պարի համաշխարհային խորհուրդ (http://wdcdance.com/ )

Պարի համաշխարհային խորհուրդը գործում է երեք բաժիններով:

Գլխավոր խուրհուրդ 

Սա խորհրդի ամենավարկանշային բաժինն է, որը ղեկավարվում է Գլխավոր խորհրդի տարեկան հանդիպումների միջոցով:

Նոր անդամակցությունը, գաղափարները, նորարարությունները, մեթոդաբանության փոփոխությունները և Ֆինանսական հաշվետվությունները պետք է հաստատվեն Խլխավոր խորհրդի լիիրավ իրավունք ունեցող անդամների կողմից տարեկան հանդիպման ժամանակ: Բոլոր անդամները առաջադրում են  երեք պատվիրակ իրենց և իրենց շահերը  Խորհրդի բոլոր հանդիպումներին ներկայացնելու համար:

Խորհուրդը կիրառում է մեկ լիիրավ անդամ- մեկ ձայնի իրավունք համակարգը: 

Ամեն երրորդ տարեկան հանդիպման ժամանակ Լիիրավ անդամները ընտրում են Նախագահին և փոխնախագահին, ովքեր կազմում են Պրեզիդիումը:

ՊՀԽ-ի նախագահն Դոնի Բըրնսն է, ով 14 անգամ դարձել է աշխարհի չեմպիոն պրոֆեսիոնալ լատին անվանակարգում:

 Մշտական հանձնաժողովներ 

ա) Մրցակցային Պարի հանձնաժողով

Աշխարհի մրցակցային պարի հանձնաժողովը գործ ունի Պրոֆեսիոնալ մրցակցային պարի բոլոր հարցերի հետ:

բ) ՊՀԽ-ի Դանսեշն(Dancesation)

ՊՀԽ-ի Դանսեշն(Dancesation) հանձնաժողովը գործ ունի պար մասնագիտության այն բոլոր հարցերի հետ, որոնք առնչվում են Պարի դպրոցների, Պարի ուսուցիչների և պարի այլ տեսակների գործունեությանը, ինչպես նաև ՊՀԽ-ի քննական համակարգին: